Երեք նոր ձախողում ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 13, 2011 23:18

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի  ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկած մեր երկրի երեք ներկայացուցիչներն էլ`  Վահան Ջուհարյանը (60 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Յուրի Պատրիկեևը (120 կգ) անհաջողության մատնվելով, անմասն մնացին մեդալներից և օլիմպիական խաղերի ուղեգրերից: Ընդ որում, մեր ամենատիտղոսավոր ըմբիշը` Պատրիկեևը զիջեց  կուբացի օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Լոպեսին: Մեր մարզիկը նրա նկատմամբ նախկինում առավելության է հասել միայն մեկ անգամ, այն էլ երիտասարդական տարիքում, մյուս բոլոր հանդիպումներում պարտվել է: Այսպիսով, մրցագորգ դուրս եկած Հայաստանի 6 մարզիկներն էլ չարդարացրին սպասելիքները: Վաղը 74 կգ քաշայինների պայքարում կարողությունները կփորձի Արսեն Ջուլֆալակյանը:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply