Էլինա Դանիելյանի 4-րդ պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 13, 2011 22:56

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 4-րդ պարտությունը կրեց Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող շախմատի «Գրան պրի» մրցաշարում: 6-րդ տուրում նա սև խաղաքարերով մրցեց  Կատարը ներկայացնող չինուհի գրոսմայստեր Ժու Չենի  հետ և 37-րդ քային իրեն պարտված ճանաչեց: Դանիելյանն ունի 1,5 միավոր և աղյուսակը եզրափակողների թվում է: 7-րդ տուրում Էլինան կմրցի ռուսաստանցի Եկատերինա Կովալևսկայայի հետ:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply