Մայրաքաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքներին կներգրավվեն միջազգային օպերատորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2011 22:43

Սեպտեմբերի 13 ին գումարված Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ներառված է եղել  18 հարց: Ավագանու   հավանությանն է արժանացել «Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն օպերատորների միջոցով իրականացնելու մասինե  որոշման նախագիծը, որն  ուղղված է աղբահանության և սանմաքրման որակյալ ծառայությունների իրականացմանը: Երևան քաղաքում ներկայում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները  մատուցվում են Երևան համայնքի ենթակայության 12 կազմակերպությունների միջոցով, որոնք չունեն բավարար տեխնիկական և ֆինանսական միջոցներ : Ավտոմեքենաների և այլ գույքի հիմնական մասը շահագործվում է 1985-86 թ.թ. –երից: Բավարար նյութատեխնիկական բազա ապահովելու համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 10 մլրդ դրամի ներդրում: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը ավագանուն տեղեկացրել է, որ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները բարձր որակով կազմակերպելու համար նախատեսվում է մրցութային կարգով ընտրել միջազգային երկու մասնագիտացած օպերատորներ, որոնց  հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց  հետո, կապահովվի ազատ մրցակցային և բարենպաստ ներդրումային դաշտ: Այս հարցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ աղբահանության ոլորտում դեռևս տարեսկզբին առկա 6000 գործող պայմանագրերի համեմատ, այժմ տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի թիվը հասնում է շուրջ 12000 ի: Հետևողական  վերահսկողություն է իրականացվում ֆինանսական հոսքերի  ու հավաքագրման գործընթացի ուղղությամբ: Բացի այդ, վերջերս ընդունված «Աղբահանության մասինե ՀՀ օրենքի համաձայն, մրցույթը շահած օպերատորներին հնարավորություն կտրվի այլ կառույցների լիազորել աղբահանությունից և սանմաքրումից ծառայությունների դիմաց գումարների հավաքագրումը, ինչը կհանգեցնի ծախսերի նվազեցմանն ու կարգապահության բարձրացմանը: «Ոլորտում իրավիճակը կտրուկ փոխելու նպատակով անհրաժեշտ են  լուրջ ներդրումներե, – նշել է քաղաքապետն ու հավելել, որ բիզնես տրամաբանություն ունեցող կառույցներում պետք է ստեղծել ներդրումների բարենպաստ դաշտ: Մայրաքաղաքում անցկացվող աղբահանության և սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ:

Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել նաև Նոր Նորք վարչական շրջանի “Վիշապի այգու” տարածքում նախկինում կատարված հողհատկացման և շինթույլվության փոխարեն, որպես համարժեք փոխհատուցում, կառուցապատողին նույն վարչական շրջանի Լվովյան փողոցում շինարարություն իրականացնելու որոշման նախագծին: Այս դեպքում հաշվի են առնվել  քաղաքացիների դիմում –բողոքները` այգում շինարարության վերաբերյալ:

Օրակարգում ներառված հարցերի շրջանակում՝ ավագանին նաև միաձայն հավանություն է տվել սոցիալապես անապահով, այդ թվում նաև ազատամարտիկների ընտանիքներին, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 3 բնակարանների անհատույց օտարման որոշման նախագծին: Ավագանու անդամների կողմից  կրպակների ապամոնտաժման հետ կապված գործընթացը հստակեցնելուն ի պատասխան,  Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ ապամոնտաժվել և շարունակվում են ապամոնտաժվել բացառապես չգործող, պայմանագրային ժամկետներն սպառած, կենտրոնական փողոցներում տեղակայված կրպակները: Իսկ այն դեպքերում,երբ կրպակը գտնվում է կենտրոնական փողոցներում, սակայն չի սպառել պայմանագրային ժամկետը,տնտեսվարողի հետ տարվում են բանակցություններ`այլընտրանքային լուծումներ գտնելու համար: Ավագանու հանրապետական խմբակցության անդամ Արա Մինասյանի հարցը վերաբերում էր ճանապարհային երթևեկությանը և , մասնավորապես, որոշ փողոցներում երկկողմանի երթևեկ կազմակերպելուն, ինչին ի պատասխան քաղաքապետը նշել է, որ խնդիրը կքննարկվի ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ` օպտիմալ լուծումներ գտնելու համար:

Ավագանու հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 24-ին:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ

Կապերի վարչություն

 

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply