Մեկնարկել է 2011-2012 ուսումնական տարվա աբոնեմենտային ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2011 22:18

Թատրոններ, թանգարաններ և մշակութային այլ օջախներ այցելությունները Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ արդեն իսկ դարձել է քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրի պարտադիր բաղադրիչ: 2011-2012 ուսումնական տարվա աբոնեմենտային ծրագիրը մեկնարկեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Քաղաքապետարանի ենթակայության 7 հիմնական դպրոցների  չորրորդ դասարանցի 350 աշակերտներ դիտել են Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն  ներկայացումը:

Աբոնեմենտային ծրագրի խաղացանկը կազմվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության, մայրաքաղաքի թատրոնների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների համատեղ քննարկման արդյունքում: Ընտրվել են ուսումնական ծրագրերին և տարիքային աշխարհընկալմանը համապատասխանող ներկայացումներ:

Ուսումնական այս տարվա ծրագրին մասնակից աշակերտների թիվը 10.000-ով ավելի է լինելու, քան ծրագրի մեկնարկային փուլում էր: Նախատեսված է, որ անվճար աբոնեմենտներ են ստանալու առաջինից իններորդ դասարանների 90.000 աշակերտներ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության 161 հիմնական, 15 միջնակարգ, 3 հատուկ դպրոցներից, 4 ուսումնարաններից: Բացի այդ, անվճար աբոնեմենտների ծրագրով թատրոններ ու թանգարաններ կայցելեն նաև «Փյունիկե հաշմանդամների միությունում ընդգրկված երեխաները: «Վաղվա քաղաքացու դաստիարակության հիմքը այսօրվա երեխայի գեղագիտական ճիշտ դաստիրակությունը է: Եվ այս գործում կարևորը հենց պետության ճիշտ ու նպատակային ներգործությունը պետք է լինի, ինչն էլ, ըստ իս, ապահովում է քաղաքապետի սույն նախաձեռնությունըե, – շեշտել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Ծրագիրը զգալիորեն ընդլայնվել է, այդ թվում նաև մշակութային ոլորտների ներգրավման առումով: Աշակերտները 2011-2012թթ. երկու կիսամյակներում շուրջ 290 ներկայացում կդիտեն:  Համալրվել է թե՛ թատրոնների ցանկը և թե՛ խաղացանկը: Ըստ այդմ, աշակերտները կայցելեն 9 թատրոններ, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ և «Նաիրիե կինոթատրոն` կինոդիտումների: Բացի այդ, ծրագրում ընդգրկվել են մայրաքաղաքում գործող բոլոր թանգարաններն ու տուն-թանգարանները:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply