Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրել է տոնական ընդունելություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2011 21:42

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրել է տոնական ընդունելություն, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության` քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների, Հանրային խորհրդի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հանրապետության ղեկավարն ընդունելության մասնակիցներին շնորհավորել է տոնի կապակցությամբ, մաղթել հաջողություններ:


Հայաստանի պատմության թանգարանում Նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ներկայացված «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» խորագրով մշտական ցուցադրությունները:

Հանրապետության ղեկավարն այցելել է նաև տոնի առթիվ թանգարանում բացված «Հայաստանի Հանրապետության նամականիշները» ժամանակավոր ցուցահանդես, մասնակցել՝ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված նամականիշների մարման արարողությանը:

Թանգարանում բացվել է նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր ցուցահանդեսը:

Հայաստանի կենտրոնական բանկի և «Հայփոստի» վերոնշյալ ցուցադրություններում ներկայացված են 1991-2011թթ. հուշադրամների և նամականիշների բոլոր թողարկումների նմուշները:

 

 

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply