ԼՂՀ-ում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար կան բոլոր նախադրյալները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2011 17:23

2011 թ.-ի առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղը արձանագրել է 6 % տնտեսական աճ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:

“Արցախի տնտեսությունը 2003թ.-ից սկսած ապահովում է երկնիշ տնտեսական աճ, բացառությամբ 2010 թվականի: Այս տարի բոլոր նախադրյալները կան երկնիշ աճ ապահովելու»,- ասել է Կարեն Եսայանը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա առաջին կիասամյակում ԼՂՀ-ում իրականցվել են 50 միլիարդ դրամի չափով արտաքին ներդրումներ, հիմնականում բանկային համակարգում:

Կարեն Եսայանի խոսքով, ներդրումներ են կատարվել նաեւ ԼՂՀ կառավարության կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված էներգետիկայի, գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում:

 

Դիտվել է 7045 անգամ:
Print Friendly

Leave a Reply