ԵՄ ընտրություններում հաղթում են աջերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2009 12:41

23Ըստ նախնական տվյալների` կիրակի օրը ԵՄ պետություններում կայացած համաեվրոպական խորհրդարանական ընտրություններում աջակողմյան կուսակցությունները պահպանել են իրենց դիրքերը: Իշխող կենտրոնամետ աջերը հաղթանակ են տարել մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Իտալիայում: Մինչդեռ իշխող կուսակցությունների համար այս ընտրությունները փորձություն են դարձել այն երկրներում, որոնց առավել խոցել է տնտեսական ճգնաժամը` Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Հունգարիան, Բուլղարիան և Իսպանիան:

Այս ընտրությունների առնաձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանցում գրանցվել է ընտրողների ռեկորդային ցածր ակտիվություն` կազմելով ԵՄ ընտրություններում ձայնի իրավունք ունեցողների ընդհանուր 375 միլիոնի ընդամենը 43 տոկոսը:

Reuters գործակալություն
Լուսանկարը` Reuters

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply