Վաղն սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2011 17:06

Վաղը` սեպտեմբերի 14ին,  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում  եղանակը կպայմանավորվի մթնոլորտային բարձր ճնշման դաշտի ազդեցությամբ, գեոմագնիսական դաշտը կայուն կլինի։ Ամենուրեք սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում քամին կուժեղանա մինչև 15մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկցնում են  Meteo-tv օդերևութաբանական տեղեկատուից։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ժառագայթման ինտեսնիվության ինդեքսը կունենա 5 արժեքը. ցերեկվա ժամերին անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների շոգ եղանակ։ Երեկոյան հավանական է քամու ուժգնացում մինչև 15մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +12 – +14 աստիճան, իսկ ցերեկը՝ +29 – +31 աստիճան։

 

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply