Ադրբեջանցի երկու զինվորներ փախել են զորամասից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 13, 2011 16:36
Ադրբեջանական բանակի ժամկետային երկու ծառայող լույս երեքշաբթի գիշերը փախել են երկրի Տերտերի շրջանում տեղաբաշխված զորամասից: Այդ մասին հաղորդել Է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով շրջանի իրավապահ մարմիններին:
Հաղորդագրության համաձայն՝ զորամասն ինքնակամ լքածներից մեկն իր հետ վերցրել Է տաբելային զենքը:
Փախուստի դիմած զինծառայողներին բռնելու համար Տերտերի եւ հարակից շրջաններում պահակակետեր են կարգվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
