Երեկ Գորիսում հրդեհից 7-ամյա երեխա է մահացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 4, 2009 14:00

d5b0d680d5a4d5a5d5b0Երեկ  Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Նոր Վանքի Տափ թաղամասի թիվ 5 վագոն-տնակում բռնկված հրդեհից զոհվել է 7-ամյա Լիաննա Գրիգորյանը:

Հրդեհից այրվել է Գրիգորյաններին պատկանող բնակելի վագոն-տնակը` 27 քմ մակերեսով:

Երեկ հրդեհներ են գրանցվել նաև Մասիսում. այրվել այրվել է բնակելի տանը հարակից օժանդակ շինության ծածկը` 12 քմ մակերեսով, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում էլ այրվել է անասնագոմի տանիքը` 40 մ մակերեսով:

Սեպտեմբերի 4-ին ահազանգ է ստացվել նաև, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Ստեփանավանի Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող քաղաքապետարանի նախկին շենքում: Նախնական տվյալներով` հրդեհի մակերեսը կազմում է մոտ 700 քմ:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply