1-3 աստիճանի այրվածքներով ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 13, 2011 15:32

Սեպտեմբերի 11-ին`ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Առինջ թաղամասի թիվ 4/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Առինջ թաղամասի թիվ 2/13 շենքի դիմացի ավտոտնակում այրվում է  ավտոմեքենա:

Հրդեհը մարվել է ժամը 13.26-ին: Այրվել է Ալեքսան Եղիազարյանին պատկանող ‘’Լեքսուս’’ մակնիշի 99 PN 909 պետհամարանիշի  ավտոմեքենայի շարժիչի խցիկը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադի կողմից 1-3 աստիճանի այրվածքներով ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել  Ա. Եղիազարյանի որդին` Արտակ Եղիազարյանը, ով ստանալով առաջին բուժ.օգնություն` դուրս է գրվել:

 

 

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply