Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռմբակոծումներից մի քանի տասնյակ մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2009 13:41

afghanistanԱռնվազն 90 մարդ է զոհվել, այդ թվում`40 խաղաղ բնակիչ, Աֆղանստանի հյուսիսում ՆԱՏՕի օդային ուժերի ռմբակոծումից: Այսպիսի տվյալներ, ըստ «ИТАР-ТАСС»-ի, ներկայացրել են տեղական իշխանությունները:

ՆԱՏՕի օդուժը ռմբակոծել է Քունդուզ նահանգում ավտոմեքենաների վառելիք փոխադրող 2 մեքենա, որ գողացել էին «Թալիբան» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները: Ռմբակոծումը տեղի է ունեցել այն պահին, երբ թալիբները վառելիքը բաժանելիս են եղել խաղաղ բնակիչներին:

ՆԱՏՕի ներկայացուցիչները նշել են, որ ռմբակոծության հետևանքով սպանվել են բազմաթիվ ապստամբներ, սակայն դեռևս ճշտում են, թե արդյոք զոհերի թվում կան խաղաղ բնակիչներ:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply