Ավտոպատահար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 13, 2011 15:28

Սեպտեմբերի 12-ին`ժամը 02.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի թիվ 1 փողոցի և երկաթգծի հատման վայրի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական  ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

‘’Ծովակ’’ տաքսի ծառայության ‘’ՍԱՄԱՆԴ’’ մակնիշի Տ 2727 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային լուսավորման էլ.սյանը, որն ընկել է ճանապարհի բանուկ մասին: Հրշեջ-փրկարարների ուժերով սյունը դուրս է բերվել ավտոճանապարհից:

Զոհեր և վիրավորներ չկան:

 

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply