‘’Բելաջիո’’ռեստորանի մոտակայքում, ‘’Մերսեդես’’ մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 13, 2011 15:23
Սեպտեմբերի 12-ին`ժամը 03.22-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում` ‘’Բելաջիո’’ռեստորանի մոտակայքում, ‘’Մերսեդես’’ մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ ‘’Մերսեդես’’ մակնիշի 20 ՕՏ 929 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը` 1992թվականին ծնված Վ.Խաչատուրովը և 1991թվականին ծնված Ռ.Ալոյանը տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց:






Facebook
Tweet This
Email This Post
