Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 13, 2011 15:21
Սեպտեմբերի 11-ին`ժամը 11.13-ին հաղորդագրություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար. առկա է վառելիքի արտահոսք, ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ‘’ԿԱՄԱԶ’’ մակնիշի 36 ՕՕ 898 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Վանաձոր քաղաքի բնակիչ,1973թվականին ծնված Վ. Սարգսյան) շրջադարձի ժամանակ շրջվել է, ինչից արտահոսել է բաքի դիզվառելիքը:
Զոհեր և վիրավորներ չկան:
Հրշեջ–փրկարարների ուժերով իրականացվել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ավտոկռունկի միջոցով բեռնատարը հանվել է ճանապարհի բանուկ հատվածից:






Facebook
Tweet This
Email This Post
