‘’Հյունդայի’’ մակնիշի 22 ՍՏ 001 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 13, 2011 15:17
Սեպտեմբերի 10-ին`ժամը 23.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’Հյունդայի’’ մակնիշի 22 ՍՏ 001 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենան ձևախախտվել է և վարորդը`1989թվականին ծնված Գուրգեն Գալստյանը, չի կարողացել ինքնուրույն դուրս գալ:
Փրկարարների ուժերով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից (առանց արտաքին լուրջ վնասվածքների) և, հետազոտման նպատակով, տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 2 հիվանդանոց:






Facebook
Tweet This
Email This Post
