Ռումինացի դարպասապահը մահացել է 11 մ-ոց հարվածը կասեցնելուց հետո

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2009 13:38

Ալեքսանդր Յատանա

Ֆուտբոլի Ռումինիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դուներյա» թիմի դարպասապահ Ալեքսանդր Յատանան մահացել է պարապմունքի ժամանակ: Երկկողմանի խաղի ընթացքում նրա պաշտպանած դարպասին 11 մ-ոց տուգանային հարված է նշանակվել: Հարվածից հետո գնդակը դիպել է դարպասապահի որովայնին: Դրանից հետո ֆուտբոլիստն ընկել է խոտածածկի վրա: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհին 19-ամյա մարզիկը մահացել է: Բժիշկներին չի հաջողվել պարզել մահվան պատճառը: Դա կբացահայտվի միայն ուսումնասիրությունից հետո: Վարկած կա, որ մարմնի վրա հարված ընդունելուց հետո դադարել է բաբախել դարպասապահի սիրտը: Չի բացառվում նաև, որ մահվան պատճառ կարող է համարվել ինֆարկտը:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply