Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 13, 2011 15:03
Սեպտեմբերի 9-ին`ժամը 16.36- ին ահազանգ է ստացվել , որ Լոռու մարզի Օձուն գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը պարզել է, որ Մղարթ և Կարմիր Աղեկ գյուղերի միջև ընկած տարածքում այրվում է անտառ և պահանջել է օգնություն. դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցեկ են նաև ‘’Հայանտառ’’ ընկերության աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.05-ին, մարվել`21.40-ին: Այրվել է մոտ 30 հա անտառային գոտի և 15 հա խոտածածկ տարածք:
Սեպտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել նաև Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում`1հա, Ներքին Բազմաբերդ գյուղում`70հա, Ներքին Սասնաշեն գյուղում`2հա, Բյուրական գյուղում`20հա, Հարթավան գյուղում`1500քմ, Աշտարակ քաղաքում`2000քմ, Ուջան գյուղում`10հա, Փարպի գյուղում`6000քմ, Սյունիքի մարզում` Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում`15հա, Կոտայքի մարզի Արամուս գյուղում`2500քմ, Աբովյան քաղաքում`1000քմ, Սևան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ի մոտակայքում`25հա, Մրգաշեն գյուղում`1500քմ, Լուսակերտ գյուղում` Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում`1,5հա,Հրազդան քաղաքում`5000քմ, Մայակովսկի գյուղում` ‘’Կոտայք’’ գարեջրի գործարանի հարա¬կից տարածքում`4000քմ, Կոտայք – Կապուտան ավտոճանապարհի մոտակայքում` Հատիս սարի լանջին`2հա,Երևան քաղաքի Մուշավան թաղամասում`2,5հա,Աճառյան փողոցի թիվ 40/9 շենքի մոտակայքում`2000քմ, Ռուբինյանց փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ‘’Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերի’’ բակում`1500քմ, ‘’Կորեայի’’ ձո¬րում`2000քմ, Նոր-Նորք վարչական շրջա¬նի 7-րդ զանգվածում` ‘’Հայորդաց վարժարանի’’ հարակից տարածքում`2000քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում`4հա, Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում`3000քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում`4հա, Ճոճկան գյուղում `30հա, Արմավիրի մարզի Բաղրամյան քաղաքում`180հա, Բամբակաշատ գյուղում`2400քմ, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի մերձակայքում`40հա, Վայք-Խնձորուտ ավտոճանապարհի հարակից տարածքում`29հա,Վայք-Ազա¬տեկ ավտոճանապարհին`5հա և 50 եղևնի, Գեղարքունիքի մարզում`Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում`5000քմ: Հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել նաև հանրապետության մի շարք այլ տարածքներում:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
…
Սեպտեմբերի 9-ին`ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.30-ին, մարվել` 21.35-ին:
Այրվել է Մ.Վիրաբյանին պատկանող անասնագոմի տանիքը` 40քմ մակերեսով և կուտակած 1տ անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Լենինի փողոցի թիվ 3 տան բակում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել`22.55-ին: Նահապետյանի տան բակում այրվել է 130 հակ կուտակած անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.32-ին, մարվել`00.40-ին:
Կ.Սողոմոնյանին պատկանող մարագում այրվել են 50 հակ անասնակեր և մարագի տանիքը` 10 քմ մակերեսով:
…
Սեպտեմբերի 10-ին`ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյու¬ղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել`17.45-ին:
Ա.Մկրտչյանին պատկանող տան բակում այրվել է 800 հակ և 15 տ դիզված անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.39-ին, մարվել`01.23-ին:
Այրվել է Մխիթարյանին պատկանող մարագի տանիքը` 30 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 270 հակ անասնակեր:
…
Սեպտեմբերի 11-ին`ժամը 14.17–ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.58-ին, մարվել`15.20-ին:, Ջերմահարվել է 100 դեկորատիվ ծառ, այրվել`5 հա խոտածածկ տարածք:
…
Նույն օրը`ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակայքում այրվում է դիզված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.35-ին, մարվել` 21.00-ին:
Այրվել է Ա. Երիցյանին պատկանող 800 հակ անասնակեր և մոտ 8 տ կուտակված խոտ:
…
Նույն օրը`ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 35 հասցեում` թիվ 133 դպրոցի մոտակայքում այրվում է տնակ և խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.37-ին մարվել`17.01-ին: Ամբողջությամբ այրվել են Ա. Սարգսյանին պատկանող ինքնաշեն տնակը , տնակում` շինանյութ և 500 քմ մակերեսով բուսածածկ տարածք:
…
Սեպտեմբերի 12-ին`ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 8/1 շենքի բակում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.14-ին:
Այրվել է պատկանելիությունը չպարզված ավտոտնակ:
…
Նույն օրը`ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել`15.04-ին:
Այրվել է 7000 քմ մակերեսով չմշակված խաղողի այգի և 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը`ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.52-ին, մարվել`14.53-ին:
Այրվել է Ռ.Դավթյանին պատկանող թոնրատան տանիքը` 70 քմ մակերեսով:
…
Նույն օրը`ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այրվել են 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և 2000 քմ մակերեսով ծիրանի այգի:






Facebook
Tweet This
Email This Post
