Կատյան հասել է Եվրոպա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2011 14:43

Գեղեցիկ իգական «Կատյա» անունով, բայց սարսափելի ու մահասփյուռ արևադարձային փոթորիկը  հասել է Եվրոպայի տարածք:

Արհավիրքի  առաջին կործանարար  ուժն ու հզորությունը զգացել են Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի բնակիչները: Այս երկրների տարածքում տարերքն ուղեկցվում է հոսանքամատակարարման ընդհատումներով: Ավերվել են բնակելի ու վարչական շենքեր, իսկական տրանսպորտային քաոս է ստեղծվել, կան մարդկային զոհեր:

Օդերևութաբանության ոլորտի բրիտանացի մասնագետները նշել են, որ Մշուշոտ Ալբիոնի տարածքում քամու արագությունը հասել է 128 կմ/ժամ-ի: Եղանակային կանխատեսումների  համաձայն, այն փոքր-ինչ կմեղմանա, այդուհանդերձ Կատյայի վտանգավոր ուժն իրենց վրա կզգան նաև  Էստոնիայի ու Լատվիայի բնակիչները:

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply