Գիտնականները մոմի բոցի մեջ շատ անսովոր բան են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2011 14:20

Առաջին անգամ են գիտնականները մոմին ուշադրություն դարձնում  գիտական տեսանկյունից, ավելի ճիշտ, նրանց հետաքրքրել է, թե ինչից է բաղկացած մոմի բոցը: Հետազոտություններն ապշեցրին: Բոցի մեջ հայտնաբերվեցին ածխածնի 4 տարատեսակները. այդ թվում և` ալմաստ:

Պարզվեց, որ  բոցի հիմքում ածխաջրածիններ են, ելքի մոտ` ածխաթթու գազեր: Իսկ բոցի միջին մասում ածխածնի 4 տարատեսակներ են` ալմաստ, գրաֆիտ, ֆուլերեն ու ամորֆ մասնիկներ:

Դա առավել զարմանալի է, քանի որ բնության մեջ սովորաբար բոլոր տարատեսակները ձևավորվում են տարբեր պայմաններում: Եվ, իհարկե, լրիվ անսպասելի էր, որ մեկ վայրկյանում գրեթե 1 ու կես մլն ալմաստային նանոմասնիկներ են հայտնվում սովորական մոմի բոցում:

 

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply