Գտել են թերթի խմբագրի դիակը` բռնության հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2011 16:13
Ոստիկանությունը պարզել է օրեր առաջ գտած դիակի ինքնությունը:
Դեռ  սեպտեմբերի 1-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ  500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա:
Ոստիկանները նշված վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում, հայտնաբերել էին կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը. ս/թ սեպտեմբերի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող,  Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա  Ալվարդ Աբրահամյանն է:
Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply