Լիբիայի ապստամբները նույնպիսի հանցագործներ են, ինչպիսիք` Քադաֆիի զորքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2011 12:29

Իրավապաշտպան  «Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպության հաշվետվությամբ հաստատվել է այն, ինչը բազմիցս հայտարարել են Լիբիայում գտնվող  լրագրողները:

Ապստամբներն իրենց հակառակորդի նկատմամբ կիրառել են կտտանք,առևանգել ու սպանել են նրանց: «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի կարծիքով, ընդդիմության  արարքները կարելի է որակել մարդկության դեմ կատարած հանցագործություն: Հիմա «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ը պնդում է, որ դատ լինի այդ հանցագործությունների մեղավորների նկատմամբ, սակայն ոչ ապստամբները, ոչ էլ Արևմուտքը անցյալը տակնուվրա անելու ցանկություն չունեն:

ՆԱՏՕ-ն գիտեր, որ օգնում է ոչ թե  հեղափոխականների, այլ իսլամական մարգինալների, որոնք համակրում են «ԱլՔաիդային»: Այդուհանդերձ, նրանք կատարեցին իրենց առջև դրված խնդիրը` տապալեցին Քադաֆիին ու հիմա Արևմուտքի խնդիրն է  հեռացնել նրանց իշխանությունից ու պետության ղեկավարումը  հանձնել  Եվրոպայում իրենց ժամին սպասող ընդդիմության առողջ դատողության տեր ու  պատկառելի առաջնորդներին:

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply