Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ալեքսանդր Օնիշչուկի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2009 13:21

queenԿանադայի Մոնրեալ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ: 12 շախմատիստների մասնակցությամբ ընթացող այս ստուգատեսում Հակոբյանը հերթական տուրում ուժերը չափեց նույնպես ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Օնիշչուկի հետ: Մեր հայրենակիցը հանդես էր գալիս սև խաղաքարերով և խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ: Այս երկու շախմատիստներն էլ հանդես են գալիս ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Հակոբյանը վաստակած 3,5 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ֆրանսիացի էթյեն Բաքրոն, ով ունի 5 միավոր:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply