Ոստիկանությունը 20 տարի անց հայտնաբերել է փախստական միլիոնատիրոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2011 11:58

ComputerLand-ի հիմնադիր Ուիլյամ Միլլարդը գրեթե 2 տասնամյակ թաքնվել էր Կայմանյան կղզիներում: Փախստական միլիոնատիրոջը բռնել են Մեծ Կայմանում, որտեղ նա ապրում էր իր կնոջ հետ: Միլիոնատերը անհետ չքվել էր այն բանից հետո, երբ իշխանությունները նրան պարտավորեցրել էին 36 մլն-ի չափով հարկ վժարել: Դրանից հետո նրա պարտքը անողոք աճում էր ու, ի վերջո, գերազանցեց 100 մլն-ը: Վերջին անգամ 79-ամյա Միլլարդին տեսել են 1990-ին,  խաղաղօվկիանոսյան հեռավոր Սայպան կղզում:”Միլլարդի գործը ամենաբարդերից է,նրա  բիզնեսը` խճճված,- ասել է դաավորը,-ես հույս ունեմ, որ նա իրեն ճիշտ կդրսևորի` վժարելով պարտքերը, չնայած, հասկանալի է, որ դժվար է հրաժավել մլն դոլարից: Անցյալում Միլլարդը  ԱՄՆ ամենահարուստ մարդկանց վարկանշային զանկում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Իսկ հետո հայտնվեց ամենափնտրվող մարդկանց ցանկում, ովքեր խուսափում են հարկերից: ComputerLand ընկերությունը անհատական համակարգիչների վաճառքի առումով ճանաչվել է ողջ աշխարհում ամենահաջողակը:

 

 

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply