Մեր ծանրորդները մնացին ձեռնունայն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 13, 2011 11:32

Բուխարեստում անցկացվող  ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում անհաջող մեկնարկեցին  Հայաստանի ներկայացուցիչները: 53 կգ քաշային մարզուհիների պայքարում  Իզաբելլա Յայլյանը երկամարտի 166 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Նա հաղթող դարձած մոլդովացի Կրիստինա Յովուից ետ մնաց 29 կգ-ով: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը բավարարվեց 6-րդ տեղով` 231 կգ: Չեմպիոն դարձավ ռումինացի Ֆլորին Կրոիտորուն` 270 կգ:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply