Ծերացող աղջիկն առաջին հայտնի սևամորթն է, որը հիվանդ է պրոգերիայով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 13, 2011 11:34
ՀԱՀ-ում առաջին անգամ պատմության մեջ հայտնաբերվել է պրոգերիայով սևամորթ հիվանդ (հազվադեպ գենետիկ հիվանդություն, որն սրընթաց ծերացման պատճառ է դառնում):
2 տարվա մեջ նման հիվանդների հետազոտման ֆոնդը 5 աշխարհամասում 80 հիվանդ է հայտնաբերել, որոնցից միայն Յոհանեսբուրգի Հեբրոն քաղաքի 12-ամյա աղջիկն է նեգրոիդ:
Աղջկա մայրը պատմել է, որ երեխան նորածին հասակում բոլորի նման է եղել, սակայն արդեն երրորդ ամսում երեխայի մոտ տարօրինակ ցան է սկսվել, իսկ մեկ տարեկանում երեխայի մոտ նկատվել է մաշկի ու եղունգների տարիքային փոփոխություններ ու մազերի կորուստ:
Երեխայի ծերացման պատճառով հայրը հեռացել է ընտանիքից, երբ աղջիկն ընդամենը 3 տարեկան էր: Հիմա աղջիկը մոր հետ ապրում է գործազուրկների ու հաշմանդամության նպաստով:
Չնայած հիվանդությանը, աղջիկը 6 տարեկանում դպրոց է հաճախել: Երեխան ասում է, որ ուսուցիչներն ու համադասարանցիները համոզված են, որ իր այդ վիճակը պայմանավորված է ՁԻԱՀ-ով: Այդուհանդերձ, աղջիկը լավատես է ու բարեսիրտ: Երկու տարի առաջ ծանոթ բժիշկն ասել է, որ երեխան հիվանդ է պրոգերիայով: Նպատակաուղղված ախտորոշմամբ հաստատվեց հիվանդությունը: Հիմա աղջիկն ամեն արձակուրդի ժամանակ մեկնում է ԱՄՆ` հետազոտման ու փորձարարական բուժման: Չնայած այդ ամենին, նրա ապագայի հետ կապված կանխատեսումները հուսադրող չեն, քանի որ այս հիվանդները մահանում են դեռահասության տարիքում:






Facebook
Tweet This
Email This Post
