«Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է», – կարծում է Արիել Քոենը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 13, 2011 11:43
Ամերիկացի քաղաքագետ Արիել Քոենը կարծում է, որ «Հայաստանն ունի բացառիկ պատմական հնարավորություն` կարգավորելու Երուսաղեմի հետ հարաբերությունները»:
«Սակայն Հայաստանը պետք գիտակցի, որ չի կարող մաքսիմալիստական դիրքորոշում բռնել: Իսրայելը չի ցանկանա խզել Ադրբեջանի հետ հարաբերությունները` դա նրան ձեռնտու չէ: Միայն հանդուրժողականություն եւ փոխըմբռնում ցուցաբերելով, Երեւանին կհաջողվի լավ հարաբերություններ հաստատել», – ասել է Heritage Foundation-ի փորձագետը IzRus պորտալի հետ հարցազրույցում:
Խոսելով Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրման մասին` Արիել Քոենը ասել է, որ «Իսրայելին ցեխի մեջ թաթախելու փոխարեն թուրքական իշխանություններին արժե հայելու մեջ նայել եւ հասկանալ` թե ո՞վ է մեղավոր կատարվածի համար»:
Նա նշել է, որ նույնիսկ առանց հրեական լոբբիի ճնշման թուրքերի դիրքորոշումը` ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում թուլանում է:
«Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է», – ասել է Արիել Քոենը:
Մեդիամաքս






Facebook
Tweet This
Email This Post
