Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2011 11:03

Սեպտեմբերի 12-ին ժամը 16:25-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը: Վիրավորի վիճակը միջին ծանրության է:  ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հաղորդում են, որ միջադեպի առիթով տարվում է քննություն:

Դիտվել է 1795 անգամ:
Print Friendly

Leave a Reply