Ուկրաինուհի ակտիվիստը մերկացել է Պերիս Հիլթնի առջև
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 13, 2011 10:41
Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհին փորձել է խանգարել Պերիս Հիլթնի մասնակցությամբ կոնֆերանսը: Հիլթնը «Միսս Ուկրաինա» մրցույթի ժյուրիի կազմում էր:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին «Ուկրաինա» մշակույթի ազգային պալատում` մրցույթի ավարտին նվիրված մամլո կոնֆերանսի ժամանակ:
Երբ Հիլթնը պատասխանում էր լրագրողի մի հարցին, FEMEN շարժման ակտիվիստուհին վազելով մոտեցել է սեղանին, որտեղ նստած էին միջոցառման մասնակիցներն, ու շորերը պատառոտելով գոչել է` «Մոդել, մի գնա բորդել»:
LiveJournal –ի FEMEN շարժման էջում նշված է ակտիվիստուհու անուն-ազգանունը, ինչպես նաև հայտնում են, որ այդ ակցիան բողոք էր, որը «Մոդել, մի գնա բորդել» կարգախոսով է արտահայտվում:
Հիլթոնին նույն այդ հայտարարության մեջ անվանում են դյուրին գումարների հայցվոր: FEMEN ակցիան ուղղված է ուկրաինական մոդելային բիզնեսում առկա անբարո բարքերի դեմ:






Facebook
Tweet This
Email This Post
