Զորահանդես Սյունիքում` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2011 10:58

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները Սյունիքում մեկնարկել են դեռեւս տարեսկզբից: Ըստ նախապես մշակված ծրագրի’ մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում անցկացվում են տոնական համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտումներ: Մարզպետարանի կողմից «Լեռնահայաստանի’ առաջին հանրապետության պատմությունը մեր մեծերի աչքերով» կայքէջում պարբերաբար տեղադրվում են նյութեր:Մարզի հանրակարթական դպրոցներում անցկացվել է «Մենք անկախության սերունդ ենք» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ: Իսկ հունիսի 1-ին կազմակերպվել է «Հայրենիքս 20 տարեկան է» խորագրով միջոցառում’ փոքրիկների համար:

ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումները Սյունիքում շարունակվում են: Սեպտեմբերի 20-ին Կապանի մշակույթի կենտրոնում կհրավիրվի հանդիսավոր երեկո’ նվիրված անկախության 20-ամյակին: Իսկ անկախության օրը’ սեպտեմբերի 21-ին, մարզկենտրոնում կլինի զորահանդես, որից հետո կանցկացվի երթ’ դեպի զոհված ազատամարտիկների հուշահամալիր: Կլինի նաեւ մեծ համերգ եւ հրավառություն: Այդ օրը պատարագ կմատուցվի մարզի եկեղեցիներում:

Արմենպրես

 

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply