Բրեյվիկի գործով պրոցեսը մասամբ սկսված է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2011 10:04

Նորվեգացի դատավոր Անն Մարգարեթը , որը քննում է Անդերս Բրեյվիկի գործը, թույլ է տվել, որ շահագրգիռ մարդիկ (լրագրողներ, տուժածների հարազատներ ու  այլք) ներկա գտնվեն առաջիկա դատական նիստին, որը ինչպես և առաջ փակ է լիելու լայն հասարակության համար, իսկ լրագրողներին արգելվելու է լուսանկարել և կթույլատրվի միայն սահմանափակ տեղեկություն հրապարակել:

Այդպիսով, դատարանը մերժել  է ոստիկանության միջնորդությունը` փակ դատավարություն անցկացնելու վերաբերյալ, որը հիմնավորվում էր Բրեյվիկի  և նրա հավանական համախոհների  շփումը խանգարելու անհրաժեշտությամբ:

Իսկ մեղադրյալն ինքը  բազմիցս խնդրել է իրեն  բաց կարգով դատելու մասին: AFP հայտնում է, որ առաջիկա նիստում կքննարկվի Բրեյվիկի կալանքի ժամկետն ու նաև կորոշվի  մեկուսարանում մնալու հարցը:

32-ամյա Բրեյվիկը, որը հուլիսի 22-ին պայթյուն  իրականացրեց կառավարական շենքի մոտ, ապա կրակ բացեց Ուտոյա երիտասարդական ճամբարի ուղղությամբ ( ընդհանուր առմամբ 77 մարդ զոհվեց),  իր արարքի համար չի զղջում, ասելով, որ Նորվեգիան ու Եվրոպան  փրկել է  մուլտիկուլտուրալիզմից:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply