Սահակաշվիլին ԱՄՆ-ի դեսպանին պարգևատրել Է Սբ.Գեորգիի շքանշանով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2009 12:56
d5bbd5b8d5b6-d5bfd5a5d686d5bf

Ջոն Տեֆտ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆտին, ով Վրաստանից հեռանում Է սեպտեմբերի 8-ին, երեկ պարգևատրել Է Վրաստանի բարձրագույն պետական պարգևներից մեկով` Սբ.Գեորգիի շքանշանով:
ՙ
«Ջոն Տեֆտը մեծ ավանդ Է ներդրել վրաց-ամերիկյան համագործակցության զարգացման գործում: Աշխատանքի ընթացքում նա դարձավ Վրաստանի մշակութային, հասարակական և քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասն ու մեր երկրի մեծ բարեկամը»,-ասել Է Սահակաշվիլին` Տեֆտին հրաժեշտ տալու հատուկ հանդիսավոր արարողությանը, որը սեպտեմբերի 3-ին կայացել Է Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող նախագահական նստավայրում:

Ջոն Տեֆտը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն զբաղեցնում Էր 2005 թ. հուլիսից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Տեֆտին փոխարինելու Է ամերիկացի դիվանագետ Ջոն Բասսը, որը Թբիլիսի կժամանի սեպտեմբերի վերջին:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply