Ֆրանսիայի “Մարկուլ” ԱԷԿ-ում պայթյուն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2011 17:37

Ֆրանսիական “Մարկուլ” ԱԷԿ-ում պայթյուն է եղել: Ինչպես հայտնում է  Ատոմային էներգետիկայի կոմիսարիատի ներկայացուցիչը, պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել,  առնվազն 4-ն էլ` վիրավորվել: Le Figaro-ի և այլ աղբյուրների համաձայն, ԱԷԿ-ում ռադիացիայի արտահոսքի հավանականություն կա:  Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11;45-ին, ռադիոակտիվ թափոնների պահպանման տարածքում: Դեպքի վայրը շրջափակված է, տեղում աշխատում են հրշեջները, ոստիկանությունը, բժիշկներն ու  Գարի դեպարտամենտի ներկայացուցիչները: Տուժածներին տարհանելու համար էլեկտրակայանում հերթապահում է ուղղաթիռը: “Մերկուլ” ԱԷԿ-ը շահագործվել է 1956-ից: Այն զինված  է ուրանային վառելիքով աշխատող 3 ռեակտորով:

 

 

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply