Քենիայում նավթատարում բռնկված հրդեհի հետևանքով 100 մարդ է մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2011 17:23

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի նավթատարում հզոր պայթյուն է եղել: Փրկարարներին հաջողվել է 102 դիակ գտնել: Առնվազն 80 տուժածի հիվանդանոց են հասցրել տարբեր աստիճանի այրվածքներով: Նավթատարի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, անցնում էր խիտ բնակեցված աղքատ թաղամասով: Զոհերի մեծ մասը տեղաբնակներ են, որոնք պայթյունի պահին գտնվել են սեփական բնակարանում: Հրշեջները վախենում են, որ հրդեհը կարող է տարածվել ողջ շրջանում: Նախնական վարկածի համաձայն, հրդեհը սկսվել է  այն ժամանակ, երբ մոտակա խրճիթների բնակիչները փորձել են վառելիք  հանել նավթատարից բացված անցքից: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կհասնի մինչև 200-ի, քանի որ վթարի տեղում շարունակվում են տարերային պայթյունները:

 

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply