«Բուշերը» պատրաստ է գործարկման
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 12, 2011 15:48
Իրանում կառուցված «Բուշեր»ԱԷԿ-ը ռուսական կողմի Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն մասնագետները գրանցել են որպես գործարկման պատրաստ:
«Սեպտեմբերի 4-ի գիշերը ՄԱԳԱՏԷ-ն գրանցել է «Բուշեր» ԱԷԿ-ը որպես գործարկման պատրաստ կայան: Այն կարող է աշխատել լրիվ հզորությամբ 2011-ի վերջին: Իսկ համալիրն ամբողջությամբ պատրաստ կլինի 2012-ի կեսին»:
Ինչպես հայտնում են, սեպտեմբերի 3-ին ատոմակայանը գործարկվել է 65 մՎտ հզորությամբ: Այսօր տեղի է ունենալու Բուշերը ցանցին միացնելու հանդիսավոր արարողությունը:
Իրանական ատոմակայանի շինարարությունը Գերմանիայի մասնագետները սկսել էին դեռևս 70-ականներին, որը հետո սառեցվել է: 2010-ին սկսվել է «Բուշեր»ԱԷԿ-ի ֆիզիկական գործարկումը` ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հսկողությամբ ԱԷԿ-ի ռեակտոային բաժանմունք է հասցվել միջուկային թարմ վառելիք:






Facebook
Tweet This
Email This Post
