Բախումներ Իրանում. ադրբեջանցիները «Միասնական Ադրբեջան» են պահանջում (տեսանյութեր)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 12, 2011 15:19
Իրանում բախումներ են տեղի ունեցել տեղաբնակ ադրբեջանցիների և իրավապահների միջև։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, բախումները տեղի են ունեցել Թավրիզում Թեհրանի «Էսթեքլալ» և Թավրիզի «Տրախթուր Սազի» թիմերի հանդիպումից հետո։
Ֆուտբոլային հանդիպման ժամանակ մեծ թվով ադրբեջանցիներ մարզադաշտում պարբերաբար բացականչել են՝ «Կեցցե Թավրիզ մայրաքաղաքով միասնական Ադրբեջանը», «Կեցցե Ադրբեջանը, իսկ ով չի ցանկանում, թող կուրանա»։
Իրավապահների հետ բախումները տեղի են ունեցել ֆուտբոլային հանդիպումից անմիջապես հետո, որն ավարտվել է Թավրիզի «Տրախթուր Սազի» թիմի հաղթանակով։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ բախման ընթացքում ձերբակալվել է հայտնի ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Աբբաս Լիսանին։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
