Բրիտանացի գիտնականներն ասում են, որ զաֆրանը բուժում է քաղցկեղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2011 15:11

Անգլիայի գիտնականները կարծում են, որ գտել են քաղցկեղային բջիջների դեմ զաֆրանի խտանյութով պայքարելու ձևը: Զաֆրանի բուժիչ հատկությունների մասին հայտնի է հարյուրամյակներ, ինչը հաստատվում է նաև հին եգիպտական բժիշկների գրառումներով:

Բրիտանական հետազոտական խումբն այդ բույսն օգտագոերծել է  նոր դեղամիջոց ստեղծելու համար, որը օրգանիզմում աշխատում է միայն  քաղցկեղային ուռուցքից անջատվող քիմիական նյութի ազդեցությամբ:

Փորձակենդանիների վրա կատարված ուսումնասիրության ժամանակ նոր միջոցի ազդեցությամբ կենդանիների կեսը բուժվել է  քաղցկեղից: Գիտնականները մտադիր են նոր դեղամիջոցը փորձարկել երկու տարվա ընթացքում: Նրանք նշում են նաև, որ դեղամիջոցը կողմնակի երևույթներ չի առաջացնում:

 

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply