Դիսպետչերի անփութության պատճառով վտանգի է ենթարկվել նախագահի կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2011 14:43

Տոկիոյում   դիսպետչերը, որն իր անմիտ  արարքով վտանգի է ենթարկել   ԱՄՆ նախագահի կյանքը,   կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

Ինչպես պարզվել է, Տոկիոյի միջազգային օդանավակայանի աշխատակցին մեղադրում են այն բանի համար, որ նա իր ինտերնետ բլոգում տեղադրել է  Բարաք Օբամայի ինքնաթիռի թռիչքի ճշգրիտ  չվացուցակը, չնայած այդ տեղեկությունը համարվում է գաղտնի:

Իր ընկերների վրա ավելի վառ տպավորություն թողնելու համար 50-ամյա տղամարդը նույն բլոգում տեղադրել է «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի տարածքում  ամերիկյան  անօդաչու ինքնաթիռի  տվյալները:

Դիսպետչերի  անմիտ արարքների համար ստիպված պետք է ներողություն խնդրի  երկրի վարչապետ Յոշիխիկա Նոդան, որը պատրաստվում է  այս ամիս հանդիպել նախագահ Բարաք Օբամային:

 

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply