Ակնկալվում է մեծ առաջընթաց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 12, 2011 14:12

ՖԻՖԱ-ն սեպտեմբերի 21-ին կհրապարակի ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Մեր մարզասերներն անհամբերությամբ են սպասում դրան: Եվ ինքնին հասկանալի է, քանի որ մեր երկրի ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու արտագնա  հանդիպումներում տպավորիչ հաղթել է Անդորրայի և Սլովակիայի ներկայացուցիչներին և վարկանիշային 157 միավոր է վաստակել: Մասնագետների հաշվարկով Հայաստանի ազգային հավաքականը մեծ առաջընթաց կարող է ունենալ և 71-րդ հորիզոնականից տեղափոխվել 44-րդը: Ընդ որում, առաջին անգամ Հայաստանի հավաքականը կարող է հայտնվել 50 լավագույնների շարքում:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply