ԱՄՆ-ում 9/11 զոհերի հիշատակի օր էր(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2011 14:03

Հազարավոր ամերիկացիներ հարգանքի տուրք են մատուցել  2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին:

Ամբողջ 10 տարի է անցել  սարսափելի ողբերգությունից, որն ավելի քան 3 հազար մարդու կյանք է խլել: 2011-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ  րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Սգո հանդիսության գլխավոր արարողությունն անցկացվեց Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փենսիլվանիայում, իսկ ամենամասսայականը տեղի ունեցավ Մանհեթնում:

Այն սկսվեց թմբկահարների ու պարկապզուկահարների շքերթով, ու երիտասարդական երգչախումբը կատարեց երկրի օրհներգը` իջեցված պետական դրոշի ներքո:

Մասնակցում էին երկրի նախագահ Բարաք Օբաման առաջին տիկնոջ հետ, ինչպես նաև նախկին նախագահ Ջորջ Բուշը` իր տիկնոջ հետ: Երկրի նախագահն իր  ելույթը սկսել է ցավակցական խոսքով ու սաղմոսների ընթերցումով: Ելույթով հանդես է եկել նաև Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որն իր խոսքն ամփոփել է 3 հազար զոհերի անունները թվարկելով:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply