Օդի ջերմաստիճանը նվազում է. Օդերևութաբանները Երևանում տեղումներ չեն խոստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2011 13:49

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով: Առանձին շրջաններում սպասվում է անձրև: Երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում 15 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 1-3 աստիճանով: Սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքներից, փոխանցում է «Meteo-tv»-ն:

Մայրաքաղաքում այսօր, ըստ աղբյուրի, կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15մ/վրկ: Ցերեկն անհրաժեշտ է պատսպարվել արևից: Օդի ջերմաստիճանը գիշերը +9+11, ցերեկային ժամերին +24+26, երեկոյան ժամերին +20+22:

Դիտվել է 2663 անգամ:
Print Friendly

Leave a Reply