Նիգերիայի հյուսիսում բռնել են Քադաֆիի որդուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 12, 2011 13:38
Նիգերիայի հյուսիսում գտնվող Ահադեզ քաղաքի մոտ ճանապարհին կանգնեցրել են ավտոշարասյունը, որն ուղեկցում էր Քադաֆիի որդի Սաադիին, ու կալանավորել են վերջինիս, իսկ ավտոշարասյունը շարունակել է իր ուղին:
Նիգերիայի իշխանությունները շարունակում են պնդել, որ մտադիր են իրականացնել իրենց պարտավորությունները Միջազգային քրեական դատարանի առջև ու Քադաֆիին ու նրա որդիներին հայտնաբերելու դեպքում կհանձնեն Ինտերպոլին:
Սեպտեմբերի 9-ին Ինտերպոլը հայտարարել էր Լիբիայի նախկին նախագահի, նրա որդի Սեիֆ ալ-Իսլամի, ինչպես նաև հետախուզության նախկին առաջնորդ Աբդուլա Ալ-Սենուսիի ձերբակալման թույլտվություն տալու մասին:






Facebook
Tweet This
Email This Post
