Էլինա Դանիելյանը եզրափակում է աղյուսակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 12, 2011 13:46
Հայաստանի ներկայացուցիչ,գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երրորդ պարտությունը կրեց Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող շախմատի «Գրան պրի» մրցաշարում:
4-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով մրցեց չինուհի Ռուան Լուֆեի հետ, որը մինչև այդ իր բոլոր հանդիպումներն ավարտել էր ոչ-ոքի: Ցավոք, մեր շախմատիստուհին կրկին անհաջողության մատնվեց: Չորս տուրից հետո Դանիելյանը վաստակել է ընդամենը 0,5 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:աղյուսակը` 12-րդ տեղում է:Մրցաշարում եռիշխանություն է: 3-ական միավորով առաջին տեղը բաժանում են` Հոու Հիֆանը, Աննա Մուզիչուկը, Չժաո Սյուեն:






Facebook
Tweet This
Email This Post
