Ալավերդիում հաղթել է հանրապետական թեկնածուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 12, 2011 13:29
Ալավերդի քաղաքում երեկ` սեպտեմբերի 11-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցության թեկնածու, փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Նելսոն ՄամուլյանըNEWS.am-ին հայտնեց, որ Արտավազդ Վարոսյանի օգտին քվեարկել են 3484 ընտրողներ, իսկ վերջինիս մրցակցի` կոմունիստ Կամո Բաբայանի օգտին` 386 ընտրող:
Ալավերդիում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 16520, սակայն ընտրություններին մասնակցել է մոտ 24 տոկոսը` 4027 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 155: ԸԸՀ քարտուղարի խոսքով, ընտրություններն անցել են խաղաղ եւ առանց միջադեպերի, ընտրողների պասիվ մասնակցության պայմաններում:
Նշենք, որ հուլիսի 28-ին Ալավերդիի նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նշանակվեց Լոռիի մարզպետ: Նա Ալավերդին ղեկավարում էր 2005 թվականից։Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածուներ, Ալավերդու արդեն նախկին փոխքաղաքապետ, Հանրապետական կուսակցության Թումանյանի տարածաշրջանային խորհրդի փոխնախագահ Արտավազդ Վարոսյանը եւ Ալավերդու ներքաղաքային երթեւեկությունը կանոնակարգող «Քարափ տրանս» ՍՊԸ տնօրեն Կամո Բաբայանը։ Վերջինս կոմունիստական կուսակցության անդամ էր, սակայն ինքնառաջադրվել էր:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
