Գարեգին Ազարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Օրվա լուր | | September 12, 2011 12:38

Գարեգին Ազարյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա այսօր’ 18:00-ին, ք. Երեւան, Արաբկիր 17 փողոց, 27 շենք հասցեում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գարեգին Խաչատուրի Ազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ կառավարական հանձնաժողովից, սեպտեմբերի 13-ին’ ժամը 12:00-ից մինչեւ 14:00-ն Գարեգին Ազարյանի դին հրաժեշտի համար կդրվի Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը տեղի կունենա Հին Նորքի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը մահացել էր սեպտեմբերի 9-ի երեկոյան, սրտի կաթվածից:

Գարեգին Ազարյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 12-ին Երեւանում:

1986 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1982-1996 թվականներին աշխատել է «Երքաղլույս» ձեռնարկությունում, Մաշտոցի շրջխորհրդի գործկոմում, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում’ զբաղեցնելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

1996-1997 թվականներին ղեկավարել է Երեւանի Մաշտոցի շրջանը:

1997 – 2003 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում’ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

2003 թվականի հուլիսից Հայաաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էր:

2008-ից 2009 թվականը եղել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության նախագահը:

Գարեգին Ազարյանը արդարադատության 2-րդ դասի խորհրդական էր:

 

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply