Սուրբ Խաչ. Պատարագ զանգով… հեռախոսի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2011 12:15

Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից պատարագ է մատուցվել:

Ի տարբերություն անցյալ տարվա, այս անգամ Ախթամար կղզու այցելուները կարողացել են մասնակցել պատարագին` մտնելով եկեղեցի: Հիշեցնենք, որ նախորդ տարի, մարդիկ դիտել են պատարագը կղզում տեղադրված մեծ էկրաններով:

Նշենք, որ պատարագը անցել է առանց որևէ միջադեպի:

Պետք է նշել, որ Ախթամար կղզում մատուցված պատարագը անցել է ավտանգության խիստ պայմանների ներքո, բացի ոստիկանությունից օդում շրջում էին նաև ռազմական ուղղաթիռները, կղզում գտնվում էին շտապօգնության և փրկարարական ծառայության մեքենաները: Այս մասին հաղորդում է analitika.at.ua կայքը:

Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» թերթի, պատարագը սկսվել է զանգերի ղողանջով, որը հնչել է հոգևորականներից մեկի բջջային հեռախոսից: Եկեղեցական արարողությանը մասնակցել է մոտ 2000 մարդ: Այս թիվը նախորդ տարվանից անհամեմատ քիչ է:

Նույն աղբյորի փոխանցմամբ` պատարագի ընթացքում վաճառված մոմերի ողջ հասույթն ուղարկվելու է Սոմալի:

Aysor.am

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply