Լիլիթ Հովհաննիսյանը հինգերորդ հորիզոնականում է. նա ճանաչվել է լավագույն կին վոկալիստը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 12, 2011 11:18

Բաթումում ավարտվեց «Golden Talent 2011» միջազգային երաժշտական մրցույթը։ Հայաստանը ներկայացնող երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականը գրավեց Մոլդովան, երկրորդը` Վրաստանը։

Այսօր մրցանակներ հանձնվեցին նաև մի շարք անվանակարգերի հաղթողներին։ Լիլիթ Հովհաննիսյանը հաղթող ճանաչվեց «Լավագույն կին վոկալիստ» և «Ժյուրիի հատուկ մրցանակ» անվանակարգերում։

«Ամենաինքնատիպ մրցանակը» հանձնելու համար բեմ բարձրացավ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, և ինչպես արձանագրեց ուղիղ եթերում հեռարձակումը մեկնաբանող Արտակ Վարդանյանը, մի պահ բոլորի հայացքները գնացին Նազենիի հետևից, երբ նա հեռանում էր բեմից։
Հիշեցնենք, որ թե առաջին, թե երկրորդ մրցութային օրերի արդյունքներով Հայաստանը երկրորդ տեղում էր, առաջին տեղում էր Վրաստանը, երրորդում՝ Մոլդովան։

«Golden Talent 2011»-ին մասնակցում էին նաև Էստոնիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Մոլդովայի, Մալազիայի, Թայլանդի, Լիտվայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Ղրղզստանի, Մակեդոնիայի, Սլովենիայի ներկայացուցիչները. Մասնակցիներ 18 երկրից։

Լիլիթ Հովհաննիսյանը միակն էր, ով ներկայացել էր ակապելլա կատարմամբ՝ նա ընտրել էր Կոմիտասի «Էս գիշեր» երգը, բեմադրության խորհրդատուն էր Արթուր Գրիգորյանը, հագուստների դիզայները՝ Լիլիթ Մարգարյանը։

Tert.am

 

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply