«Եվրատեսիլ-2012»-ին Ադրբեջանի ներկայացուցիչը կարող է ամերիկացի լինել

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 12, 2011 9:37

Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող նախկին բաքվեցի Յան Կաշը ծրագրում է մասնակցել «Եվրատեսիլ -2012»-ի ազգային նախընտրական փուլին: Երգչի խոսքով, նա երազում է հաղթել ազգային փուլում եւ ներկայացնել Ադրբեջանն այդ մրցույթում, ինչպես նաեւ ցանկանում է Բաքու գալ Շակիրայի հետ, հաղորդում է Vesti.az-ը:

«Ես պատրաստվում եմ մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ի ազգային նախընտրական փուլին: Ես իմ ընկերների` հայտնի ռեփեր Բրայանի եւ մեկ այլ հանրահայտ երգչի հետ, ում անունը դեռ գաղտնի կպահեմ, հիմն եմ գրել այդ երգի մրցույթի համար»,-հայտարարել է Կաշը

NEWS.am

 

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply