«Monsters and Critics». սպառնալիք սպառնալիքի ետեւից. ի՞նչ է ծրագրում Էրդողանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 12, 2011 8:44

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Monsters and Critics»-ի ()  կայքում հրապարակված Կարստեն Հոֆմանի հոդվածը.

«Ի՞նչ է պատահել Ռեջեբ Թայիփ Էրդողանին

«Զրո խնդիր հարեւանների հետ»` սա Թուրքիայի իսլամա-պահպանողական կառավարության հռչակած քաղաքականությունն է, որը դեռ մեկ տարի առաջ հասանելի նպատակ էր թվում` փոքր-ինչ ողջամտության շնորհիվ: Սակայն  այդ ժամանակվանից Անկարան թաղվել է խնդիրների մեջ, եւ Էրդողանի արձագանքներն էլ սպառանալիքներ են հիշեցնում:

Նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել էր ներողություն խնդրել այն բանից հետո, երբ Սարգսյանը հիշատակել էր «Արեւմտյան Հայաստանի» մասին, տարածաշրջան, որն այսօր պատկանում է Թուրքիային: Իսկ մեկ տարի առաջ երկու կողմերը խոսում էին համատեղ սահմանի բացման մասին:

Ներողություն խնդրելու պահանջ Թուրքիան ներկայացրեց նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, քանի որ վերջինս գովել էր կիպրացի հույներին` թուրքական կողմից ավելի մեծ ջանքեր պահանջելով Կիպրոսի խնդրի լուծման հարցում:

Իսկ հիմա հերթը Իսրայելինն է:  Տարիներ շարունակ Թուրքիան ամենաջերմ հարաբերություններն ուներ Իսրայելի հետ, առաջին հերթին` իսրայելցի զինվորականների, գաղտնի ծառայությունների հետ:

Անկարան Իսրայելին մեղադրում է հարաբերությունների վատթարացման համար եւ սկսել է քաղաքական առճակատում փնտրել Իսրայելի հետ:

ՄԱԿ-ի հանձնաժողովի եզրահանգումները, թե Գազայի հատվածի շրջափակումն իրավաչափ է,  տհաճ էր Էրդողանի համար, քանի որ Թուրքիան ձգտում է արաբական աշխարհում կատարավող փոփոխություններից օտվելով` տարածաշրջանում առաջատար տերություն դառնալ:

Հիմա Էրդողանն ավելի է սրում Իսրայելի հետ վեճը: «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր, թե իր երկիրը կպաշտպանի Գազա մարդասիրական օգնություն տանող նավերը իսրայելական հետագա գրոհներից:

Էրդողանը չի հիշատակել, թե ինչ հետեւանքների դա կարող է հանգեցնել, թեեւ, նա կարծես թե տպավորություն է ստեղծում, որ նման պարագայում պատրաստ է ռազմական առճակատման»:

 

NEWS.am

 

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply