Ուզբեկստանի նախագահի դստերը թույլ չեն տվել մասնակցել Նյու-Յորքի մոդելային շաբաթին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 10, 2011 21:36

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր` Գյուլնարա Քարիմովայի` սեպտեմբերի 15-ին նախատեսված  ցուցադրությունը, որը նա ներկայացնելու էր Նյու-Յորքի մոդելային շաբաթվա շրջանակներում, «հետաձգվել է ծագած մի շարք խնդիրների պատճառով»: Այդ մասին հայտնել են Շաբաթվա կազմակերպիչները, հաղորդում է Associated Press-ը: IMG Fashion-ը այլ մանրամասներ չի նշել:

Սակայն AP-ին նշում է, որ Քարիմովայի ցուցադրության դեմ հանդես է եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, որը մեղադրում է Ուզբեկստանի իշխանություններին մարդու իրավունքների զանգվածային խախտումների մեջ:

«Դա ազդակ է Ուզբեկստանի իշխանությունների համար, որ նրանց կողմից մարդու իրավունքների խախտումը անհանգստություն է ստեղծում ամբողջ աշխարհում»,- հայտարարել են Human Rights Watch-ի ներկայացուցիչները, հաղորդում է Lenta.ru-ն:

 

NEWS.am

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply